Զելենսկին Կիևից տեսաուղերձ է հրապարակել

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել Զելենսկու կողմից Կիևը լքելու մասին։
Sputnik
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել, որում նշել է, որ ինքն ու կառավարության և խորհրդարանի ղեկավարությունը գտնվում են Կիևում: Զելենսկին տեսաուղերձը հրապարակել է իր տելեգրամյան ալիքում:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել Զելենսկու կողմից Կիևը լքելու մասին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռազմական գործողությունը շարունակվում է արդեն երկրորդ օրը։