Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ կիրառվող սահմանափակումներին

Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է, որ պատժամիջոցները չեն համընկնում Վրաստանի ազգային շահերի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ կիրառվող սահմանափակումներին։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնում է Sputnik Վրաստանը։
Ուկրաինայում իրադրության սրման պատճառով երեկ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովում որոշում էր ընդունվել Ռուսաստանի դեմ սահմանափակումների նոր փաթեթ ընդունելու մասին։
Ղարիբաշվիլին ընդգծել է, որ պատժամիջոցները չեն համընկնում Վրաստանի ազգային շահերի հետ։

«Ցանկանում եմ հստակ և միանշանակ հայտարարել, որ հաշվի առնելով ազգային շահն ու ժողովրդի շահերը` Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին։ Քանի որ, կրկնում եմ, դա միայն ավելի կվնասի մեր երկրին ու մեր բնակչությանը»,–հայտարարել է Ղարիբաշվիլին։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրանից հետո հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։
Փետրվարի 24–ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Դրանք ազդել են «Սբերբանկի», «Գազպրոմբանկի», «Օտկրիտիեի», «Նովիկոմբանկի» և «Սովկոմբանկի» վրա:
Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան և Մեծ Բրիտանիան։