Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել չեզոք կարգավիճակի շուրջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերցով դիմմում է ուկրաինացիներին անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստից հետո (22 փետրվարի, 2022թ)․ Կիև. Արխիվային լուսանկար
Կիևին անվտանգության երաշխիքներ են պետք Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել չեզոք կարգավիճակի շուրջ։ Նման լուրեր են հրապարակել ԶԼՄ–ները` հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է նաև, որ Կիևին անվտանգության երաշխիքներ են պետք դրա համար։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահն արդեն ասել էր, որ չի վախենում Մոսկվայի հետ քննարկել ցանկացած հարց:

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Հարկադրված միջոց է. Պուտինը` Ուկրաինայի դեմ ռազմական գործողության մասին
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայում իշխող ռեժիմը: Նա կոչ արեց ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը և գնալ տուն:
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Նախարարությունից վստահեցրին, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։