ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) եվրագավաթների մրցաշարերի բոլոր հանդիպումները կտեղափոխի Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներից, հայտնում է կազմակերպության կայքը։
Նշվում է, որ ակումբները, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականները ստիպված կլինեն «խաղալ չեզոք դաշտերում մինչև հետագա ծանուցումը»։
Մոսկվայի «Սպարտակը» կխաղա Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում, նրա մրցակցը հայտնի կլինի այսօր` վիճակահանությունից հետո։ Ուկրաինական ակումբներն ավարտել են պայքարը եվրագավաթների մրցաշարերում։ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգան կմեկնարկի հունիսին։
Որոշվել է նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխել Փարիզ։
Հանդիպումը նախատեսված է մայիսի 28-ին Սեն-Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում: Ի սկզբանե Սանկտ Պետերբուրգում պետք է կայանար 2020/21 մրցաշրջանի եզրափակիչը, սակայն օրերը փոխվել են կորոնավիրուսային համավարակի պատճառով։