Ռուսաստանը չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան. Լավրով

ՌԴ վարչապետը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ ուկրաինացի ժողովուրդն անկախ լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հավելելով, որ Լավրովն այդ մասին հայտարարել է Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ։

«Որևէ մեկը չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան։ Ծրագրի նպատակը բաց կերպով ասվել է` դեմիլիտարիզացիան և դենացիֆիկացիան է»,–ասել է Լավրովը։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Հարկադրված միջոց է. Պուտինը` Ուկրաինայի դեմ ռազմական գործողության մասին
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Նախարարությունից վստահեցրին, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։