ՌԴ–ն զրկվել է «Եվրատեսիլին» մասնակցելու իրավունքից

Ռուսաստանի ներկայացուցչի ցուցանակը «Եվրատեսիլ -2021»-ում. Արխիվային լուսանկար
Որոշումն ընդունվել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող մասնակցել «Եվրատեսիլ - 2022» միջազգային երաժշտական մրցույթին։
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«ՌԴ–ն ոչ մի համարով չի կարողանա հանդես գալ «Եվրատեսիլին»: Որոշումն ընդունվել է «Եվրատեսիլ» մրցույթի ղեկավար մարմնի առաջարկությամբ՝ EBU-ի միջոցառման կանոնների և արժեքների հիման վրա»,- ասված է մրցույթի կայքում և սոցցանցերում տեղադրված հայտարարության մեջ:

Որոշումն ընդունվել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված, ինչը մտահոգել է կազմակերպությանը: Նշվում է, որ Ռուսաստանի մասնակցությունը կարող է վնաս հասցնել մրցույթի հեղինակությանը։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2022»–ն անցկացվելու է Իտալիայի Թուրին քաղաքում։