ՌԴ-ի հնարավորությունները կօգնեն Հայաստանին արդյունաբերական նախագծեր իրականացնել. Միհրանյան

Ազա Միհրանյանը. Արխիվային լուսանկար
Ռուսաստանցի տնտեսագետը կարծում է, որ Հարավային Կովկասում քաղաքական լարվածության վերացումը եվրասիական ինտեգրացիոն նախագծերի ամրապնդման նոր հեռանկարներ կբացի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության ներուժը Հայաստանին թույլ է տալիս իր համար առանցքային մի շարք նախագծեր իրականացնել, առաջին հերթին՝ արդյունաբերական։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց ռուսաստանցի տնտեսագետ Ազա Միհրանյանը։

«Ես միշտ իմացել եմ, որ Հայաստանում գործնական միտքն աճի և զարգացման խթանն է ու շարժիչը։ Կարծում եմ, որ այդ պրագմատիկ գիծը հայերին թույլ կտա սթափ գնահատել ԵԱՏՄ-ում տնտեսական նախագծերի հնարավորությունները, ներառյալ՝ արդյունաբերական կոոպերացիան»,-ասում է տնտեսագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանի արդյունաբերական ներուժը բավականին բարձր է, հատկապես ոչ հումքային ոլորտներում, ԵԱՏՄ-ի և մասնավորապես Ռուսաստանի, որպես բազային գործընկերոջ, համատեղ ռեսուրսային ներուժը միավորելու և համատեղ օգտագործելու համար:
Ռուսաստանի հնարավորությունները Հայաստանին կօգնեն բավականին լավ արդյունաբերական նախագծեր իրականացնել կամ առնվազն գտնել դրանց ուղենիշները։
Միհրանյանը կարծում է նաև, որ ընթացիկ տարվա վերջին ԵԱՏՄ-ում առնվազն կնշմարվեն ոլորտային շուկաների ընդհանուր ուրվագծերը, իսկ առավելագույնը՝ մասնակից երկրները կոոպերացիոն կապի դուրս կգան մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ագրարային ոլորտում:
Տնտեսագետը կարծում է, որ Հայաստանը կարող է հանդես գալ ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի և ԵԱՏՄ բոլոր երկրների ինտեգրացիոն մերձեցման պլացդարմի դերում:
Հարավային Կովկասում քաղաքական լարվածության վերացումն իր հերթին թույլ կտա ավելացնել առևտրային մատակարարումները և սկսել մտածել ֆինանսական նախագծերի իրականացման, այդ թվում՝ բորսային հարթակների ձևավորման մասին։
Մոսկվայի և Բաքվի հռչակագիրը խորությամբ զիջում է հայ-ռուսական պայմանագրին. Պրիտչին