ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին Ռուսաստանի Դաշնություն է գործուղում։
Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov հարթակում։
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2022 թվականի մարտի 9-11-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Նովոռոսիյսկ և Մոսկվա)` Ռուսաստանի Դաշնությունում հացահատիկի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության և որակի ապահովման բուսասանիտարական հսկողության համակարգին ծանոթանալու նպատակով»,– նշված է փաստաթղթում։
Ավետիսյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ։