ՌԱԴԻՈ

Լուգանսկում մարտական գործողություններին հայեր էլ են մասնակցում, զոհեր ու վիրավորներ չկան

Լուգանսկի «Ուրարտու» հայկական մշակութային ընկերության նախագահ Վարդան Հայրապետյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Լուգանսկում այս պահին տիրող իրավիճակի և տեղի հայերի դրության մասին։
Sputnik
Մոտ 10-15 հայ ևս մասնակցում է ռազմական գործողություններին, նրանց թվում և՛ կամավորներ կան, և՛ զորահավաքի մասնակիցներ։ Այս պահին զոհեր ու վիրավորներ հայերի թվում չկա։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց Լուգանսկի «Ուրարտու» հայկական մշակութային ընկերության նախագահ Վարդան Հայրապետյանը։
Հայրապետյանը նշեց, որ Լուգանսկում, ընդհանուր առմամբ, 3000-ից ավել հայ է բնակվում, նրանց 20 տոկոսը տարհանվել է, ովքեր էլ շարունակում են մնալ Լուգանսկում՝ ապահով են, նկուղներ կամ այլ ապաստարաններ ունեն։
«Այս պահին Լուգանսկից հայերի դուրս բերման խնդիր չունենք։ Ցանկացող էլ արդեն չկա, կանայք իրենց երեխաների հետ դուրս են եկել»,– մանրամասնեց Հայրապետյանը։
Նա նշեց, որ երեկվա համեմատ այսօր ավելի քիչ կրակոցներ կան, միայն սահմանակից գոտում` սահմանից 10-15 կմ վրա, հարվածներ են լինում նաև քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռազմական գործողությունը շարունակվում է արդեն երկրորդ օրը