ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ավիաբազայի օդաչուներն ուսումնավարժական թռիչքներ են կատարել МиГ-29 ու Су-30СМ կործանիչներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ լրատվական ծառայությունը։
Անձնակազմերը ուսումնամարտական խնդիրներ են մշակել զույգերի և բարդ օդաչուական տարրերով օղակների կազմում:
Զինծառայողները վարժանքներ են կատարել ինքնաթիռի վթարային վայրէջքի շարժիչներից մեկի «հրաժարվելու» պայմաններում, երբ տեսանելիությունը սահմանափակ է։
Բացի այդ, վարժանքներ են կատարվել սահմանափակ թռիչքուղում վայրէջք կատարելու պայմաններում՝ պայմանական հակառակորդի օդային հարվածներից հետո թռիչքուղու մասնակի փլուզման դեպքերի համար։
Օդաչուները խնդիրներն իրականացրել են ցերեկային ու գիշերային ժամերին եղանակային բարդ պայմաններում` հորդառատ տեղումներ, քամի...