ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Մյունխենի քաղաքապետ Դիտեր Ռայտերը Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար, ռուս դիրիժոր Վալերի Գերգիևից պահանջել է, որ Ուկրանիայում կատարվող դեպքերի առնչությամբ հստակ դիրքորոշում հայտնի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հավելելով, որ քաղաքապետը ստիպված է լինելու հեռացնել Գերգիևին նվագախմբից, եթե նա պահանջը չկատարի։
«Ես իմ տեսակետը ներկայացրի Գերգիևին և պահանջեցի, որ նա միանշանակորեն և շատ հստակ իր կարծիքը ներկայացնի Ուկրաինայի դեմ իրականացվող դաժան ագրեսիայի առնչությամբ։ Եթե մինչև երկուշաբթի Գերգիևն իր տեսակետ չներկայացնի, ապա նա չի կարող մնալ մեր ֆիլհարմոնիկի ղեկավարի պաշտոնում»,–ասել է Մյունխենի քաղաքապետը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լա Սկալան» հրաժարվում է համագործակցել Գերգիևի հետ և չեղարկում է «Пиковая дама» օպերային ներկայացումը։ Նյու Յորքի հայտնի «Կարնեգի հոլ» համերգասրահից նույնպես չեղարկել են Գերգիևի ելույթը, սակայն որևէ բացատրություն չեն տվել։