Չարենցավանում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Ըստ տեղեկությունների` մեքենան կանչով մեկնում էր հիվանդի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Կոտայքիմարզի Չարենցավան քաղաքի Տերվիշյան-Երիտասարդության փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 50-ամյա Նվեր Ղուլյանի վարած Mazda 6 մակնիշի և 60-ամյա Սեյրան Ղարաբաղցյանի վարած Jinbei մակնիշի շտապօգնության ավտոմեքենաները: Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com կայքը։

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 25-ին, ժամը 10։10-ի սահմաններում։ Վթարի հետևանքով շտապօգնության ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 43-ամյա Գոհար Երիցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով` վիրավոր Գ. Երիցյանն աշխատում է «Չարենցավան» բժշկական կենտրոնում որպես բուժքույր և կանչով շտապօգնության ավտոմեքենայով մեկնում էր հիվանդի մոտ: