ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն արտագնա նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ։
Տեղեկությունը հայտնում է «Հայաստան» դաշինքի Facebook-ի էջը։
Անդրադարձ է կատարվել ինչպես խմբակցության գործունեությանը, ներքաղաքական խնդիրներին, այնպես էլ՝ արտաքին խորացող մարտահրավերներին, աշխարհաքաղաքական լարված իրավիճակին։