ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին կնացլեր Անգելա Մերկելին Բեռլինի սուպերմարկետներից մեկում գնումներ կատարելու ժամանակ կողոպտել են։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը։
Մերկելը զրկվել է դրամապանակից, որը գողացել են սայլակից կախված պայուսակից։ Նշվում է, որ առևտրի ժամանակ նախկին քաղաքական գործչին ուղեկցել են թիկնապահները։
Մերկելը դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանությանը, սակայն ինչ վնաս է կրել՝ չի հստակեցվում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թոշակի անցնելով՝ Մերկելը որոշել է իր ամբողջ ժամանակը տրամադրել ինքնակենսագրական գրելուն։ Համահեղինակը կլինի Բեատե Բաումանը, ով նախկինում զբաղեցրել է Մերկելի խորհրդականի պաշտոնը։