Զելենսկին հայտարարել է ամբողջ երկրով ռազմական դրություն մտցնելու մասին

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ բանակցություններ է ունեցել Բայդենի հետ, ԱՄՆ–ն արդեն սկսել է միջազգային օգնություն նախապատրաստել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշելով, որ Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ են հասցվում, Զելենսկին ասել է, որ երկրի ռազմական ողջ հատվածը, ինչպես նաև անվտանգության ծառայություններն աշխատում են և հորդորել է խուճապի չմատնվել։

«Բոլորից հանգստություն է պահանջվում։ Հնարավորինս: Տանը մնացեք, խնդրում եմ։ Մենք աշխատում ենք։ Բանակն աշխատում է, գործում է Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ողջ հատվածը։ Ես ձեզ հետ մշտական կապի մեջ կլինեմ, կապի մեջ կլինեն Անվտանգության և պաշտպանության ազգային խորհուրդը, Ուկրաինայի նախարարների կաբինետը», – ասել է նա։

Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։
Ռուսաստանն Ուկրաինայից տարհանում է դեսպանատան անձնակազմին. ՌԴ ԱԳՆ
Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։
Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։
Փետրվարի 22–ի ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։