ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram–ի իր ալիքում համապատասխան գրառում է կատարել` մեկնաբանելով Բրիտանիայի ԱԳՆ–ի հայտարարությունը, որում Լոնդոնը խոստացել է օգնել Կիևին ինքնապաշտպանության հարցում։
Ուկրաինային աջակցելու պատրաստակամության մասին ավելի վաղ հայտարարել էր Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գծով Բրիտանիայի պետնախարար Ջեյմս Կլևերլին։
«Դուք արդեն օգնեցիք։ Հանգստացեք», – խորհուրդ է տվել Զախարովան։
Միևնույն ժամանակ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ընդգծել է, որ Արևմուտքն, ի դեմս Մեծ Բրիտանիայի և նրա դաշնակիցների, վճռական պատասխան է երաշխավորում Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։