Վորոնեժի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմը զոհվել է

Ան-26. Արխիվային լուսանկար
Ռուսական ինքնաթիռի վթարի պատճառը, ըստ նախնական տվյալների, տեխնիկայի խափանումն է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի– Sputnik. Ռուսաստանի Վորոնեժի մարզում պլանային թռիչքի ժամանակ կործանվել է Ան-26 ինքնաթիռը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ անձնակազմը զոհվել է։ Նախնական տեղեկատվության համաձայն ՝ ինքնաթիռի վթարի պատճառ է դարձել տեխնիկայի խափանումը:

Ան-26-ի վթարի պատճառները և հանգամանքները պարզելու համար դեպքի վայր է ուղարկվել օդատիեզերական ուժերի հանձնաժողովը: