Ուկրաինական միջազգային ավիաուղիները ժամանակավորապես դադարեցնում է ուղևորափոխադրումները

Ուկրաինայի բոլոր քաղաքացիները, որոնք հայտնվել են արտասահմանում և պետք է վերադառնան այդ երկիր, պետք է գրանցվեն Ուկրաինայի քաղաքացիների պետական գրանցման կայքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ուկրաինական միջազգային ավիաուղիները (Ukraine International Airlines)-ը հայտարարում է Ուկրաինայի տարածք կանոնավոր և չարտերային չվերթների դադարեցման մասին՝ Ուկրաինայի օդային տարածքի քաղաքացիական օգտատերերի համար մինչև փետրվարի 24-ը, ժամը 23:59–ը:
Ավիաընկերությունը կապի մեջ է և կշարունակի կապի մեջ լինել Ուկրաինայի ԱԳՆ–ի հետ։ ՈւՄԱ–ի բոլոր ուղևորները և Ուկրաինայի քաղաքացիները, որոնք գտնվում են արտասահմանում և ցանկանում են վերադառնալ Ուկրաինա` պետք է գրանցվեն Ուկրաինայի քաղաքացիների պետական գրանցման կայքում։ Գրանցված քաղաքացիներին կտրամադրվի տեղեկատվություն նշված ուղղություններով չվերթների և Ուկրաինա ժամանման կետերի մասին:
Չվերթների հետագա կարգավիճակի մասին բոլոր տեղեկությունները տեղադրվելու են ՈւՄԱ-ի պաշտոնական կայքում, չեղյալ հայտարարված չվերթների ուղևորները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով, որը նշված է ամրագրման մեջ:
Ավիաընկերությունից տեղեկացնում են, որ թռիչքների պլանի վերաբերյալ հաջորդ տեղեկատվությունը կներկայացվի 2022 թվականի փետրվարի 24-ին՝ Կիևի ժամանակով 22:00-ին (Երևանի ժամանակով 00։00-ին):
Ուկրաինական միջազգային ավիաուղիների թիմը հայտնում է, որ ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները` ապահովելու իրենց ուղևորների անվտանգությունը։
Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։