Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտարարությամբ է հանդես եկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը տեղի հայերի հետ կապի մեջ է, տեղեկանում ենք դեսպանության ֆեյսբուքյան էջից։

«Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ողջ կազմով աշխատում է և մշտական կապի մեջ է գտնվում ՀՀ քաղաքացիների հետ»,–նշված է գրառման մեջ։

Անհրաժեշտության դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են զանգահարել դեսպանություն հետևյալ հեռախոսահամարներով. +380442349005, +380671090506, +380689602524, +380685000782։
Հիշեցնենք` փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։
Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։
Փետրվարի 22–ի ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։