Ճկույթով տեղաշարժել է 33 տ մետրոյի գնացքը. Յուրի Սաքունցը սահմանել է Գինեսի նոր ռեկորդ

Գինեսի ռեկորդակիր հայ մարզիկը սահմանել է իր հերթական ռեկորդը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ճգնաժամային կառավարման ազգային ակադեմիայի ֆիզիկական պատրաստության դասախոս, ուժային ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր, Յուրի Սաքունցը սահմանել է Գինեսի նոր համաշխարհային ռեկորդ։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Յուրի Սաքունցը սահմանել է Գինեսի նոր համաշխարհային ռեկորդ
Մասնավորապես նշվում է, որ Սաքունցն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի էլեկտրահավաքակայանի տարածքում ճկույթով տեղաշարժել է 33 տոննա քաշով մետրոյի գնացքը և գրանցել Գինեսի նոր համաշխարհային ռեկորդ:
Յուրի Սաքունցը սահմանել է Գինեսի նոր համաշխարհային ռեկորդ
Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ «Ֆիդայիններ» կազմակերպության կողմից նրան հանձնվել է շնորհակալագիր` «Հայրենիքին անմնացորդ նվիրումի համար»:
Նշենք, որ Սաքունցը միջազգային սպորտի վարպետ է, աշխարհի կրկնակի չեմպիոն, ուժային ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր, աշխարհի հնգակի և Հայաստանի քսանմեկակի ռեկորդակիր։