ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: