Ռուսաստանում դադարեցրել են 12 օդանավակայանների աշխատանքը

Ժամանակավորապես դադարեցվել է Ռոստով (Պլատով), Կրասնոդար (Պաշկովսկի), Անապա (Վիտյազևո), Գելենջիկ, Էլիստա, Ստավրոպոլ, Բելգորոդ, Բրյանսկ, Կուրսկ, Վորոնեժ, Սիմֆերոպոլ օդանավակայանների աշխատանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ուկրաինայում իրադրության սրման պատճառով 2022 թվականի փետրվարի 24-ից Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ից Ռուսաստանի 12 օդանավակայանների աշխատանքները ժամանակավոր դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսավիացիան»։
Սահմանափակումը կգործի մինչև 2022 թվականի մարտի 02-ը՝ ժամը 03:45-ը:

Ժամանակավորապես դադարեցվել է հետևյալ օդանավակայանների աշխատանքը ՝ Ռոստով (Պլատով), Կրասնոդար (Պաշկովսկի), Անապա (Վիտյազևո), Գելենջիկ, Էլիստա, Ստավրոպոլ, Բելգորոդ, Բրյանսկ, Կուրսկ, Վորոնեժ, Սիմֆերոպոլ:

«Ռոսավիացիան» խորհուրդ չի տալիս մոտակա թռիչների ուղևորներին և դիմավորողներին ժամանել օդանավակայաններ: Նշվում է, որ չեղարկված թռիչների մասին ինֆրոմացիա կարելի է ստանալ օդանավակայանների և ավիաընկերությունների պաշտոնական կայքերում և սոցիալական ցանցերի էջերում:
Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։