ՊՆ–ում միակարծիք չեն. ԳՇ պետի պաշտոնակատարի 2 թեկնածուի անուն է շրջանառվում. «Ժողովուրդ»

ՀՀ ՊՆ. Արխիվային լուսանկար
Փետրվարի 24-ին Արտակ Դավթյանը երկրորդ անգամ ազատվեց ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Այս պահին ՀՀ պաշտպանության նախարարությունում քննարկվում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարի նշանակման հարցը։
Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշվում է, որ գերատեսչությունում դեռևս վերջնական որոշում չեն կայացրել այդ հարցի շուրջ։ Ըստ օրաթերթի տեղեկությունների, 2 թեկնածուի անուն է քննարկվում՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալներ Կամո Քոչունց և Առաքել Մարտիկյան:
Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Արտակ Դավթյանն արդեն երկրորդ անգամ ազատվել է ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից։ Արտակ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։ Մինչ այդ Դավթյանը ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել էր նաև 2018-ի մայիս-2020-ի հունիս ժամանակահատվածում։
Նշենք, որ Առաքել Մարտիկյանը հունվարի 10-ին նշանակվել էր ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, իսկ մինչ այդ նա ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետն էր։
Կամո Քոչունցն էլ նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ 2021 թվականի սեպտեմբերի 13-ին։