ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Նուր-Սուլթանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար Երմեկ Կիզատովը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Փետրվարի 24-ին տեղի է ունենալու խորհրդի նեղ կազմով, իսկ փետրվարի 25-ին՝ ընդլայնված կազմով նիստը: