Նիկոլ Փաշինյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Փետրվարի 25-ին նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին (24 փետրվարի, 2022թ). Նուր-Սուլթան
Այսօր տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել են նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին (24 փետրվարի, 2022թ). Նուր-Սուլթան
Նիստում քննարկվել են Եվրասիական տարածքում տարբեր ոլորտներում ինտեգրացիոն մեխանիզմների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, դրանք վերաբերել են արդյունաբերության ոլորտին, մաքսային գործընթացներին, տեղեկատվական համակարգերին, էլեկտրոնային առևտրի կազմակերպմանը, տրանսպորտային հաղորդակցությանը և այլ թեմաների:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին (24 փետրվարի, 2022թ). Նուր-Սուլթան
Փետրվարի 25-ին նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում է երկօրյա այցով։