ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Կրեմլում բացասաբար են վերաբերվում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի կառավարության դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը պատասխան քայլեր կձեռնարկի նման միջոցառումների դեմ, Պեսկովը կոչ է արել վերլուծել իրադարձությունները և հետագա քայլերը հաշվարկել ըստ խնդիրների առաջացման:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր կոչ արել համաշխարհային առաջնորդներին՝ պատժամիջոցներ կիրառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։