Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ պատրաստ է անձամբ զենքը ձեռքին կռվել

Վիտալի Կլիչկո. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի -Sputnik. Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ITV հեռուստաալիքի Good Morning Britain հեռուստատեսային հաղորդման եթերում ասել է, որ պատրաստ է անձամբ զենքը ձեռքին կռվել Ուկրաինայի համար:
Կլիչկոյին հարցրել են՝ արդյո՞ք նա պատրաստ է անձամբ զենք վերցնել։
«Սա արդեն արյունալի պատերազմ է․.. Ես ընտրություն չունեմ, ես ստիպված կլինեմ դա անել», - ասել է նա
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Ուկրաինական ՈՒՆԻԱՆ լրատվական գործակալության Telegram- ալիքում նշված է, որ Զելինսկին Ուկրաինայի Գերագույն ռադայում համընդհանուր մոբիլիզացիայի մասին օրինագիծ է ներկայացրել:
Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։