Կապի մեջ ենք և՛ ՀՀ քաղաքացիների, և՛ ազգությամբ հայերի հետ. Ուկրաինայում ՀՀ դեսպան

Դեսպանությունը փորձում է Ուկրաինայում իրավիճակն ուսումնասիրելով` համապատասխան որոշումներ կայացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը մշտապես կապի մեջ է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև ազգությամբ հայերի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրուցում այս մասին ասաց Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը։

«Մենք կապի մեջ ենք քաղաքացիների հետ, ուսումնասիրում ենք իրավիճակը և համապատասխան որոշումներ ենք կայացնում։ Տարանջատում չենք անում ազգությամբ հայերի ու ՀՀ քաղաքացիների միջև, բոլորի հետ ենք կապի մեջ։ Իհարկե, քաղաքացիների հետ ընթացակարգը մի ձևով է, իսկ ոչ քաղաքացիների հետ` այլ»,– ասաց Կարապետյանը։

Նա նաև ընդգծեց, որ մնացած բոլոր հարցերով պետք է դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը։
Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։