Լուսաբացից Կիևում անհանգիստ իրավիճակ է։ Հարյուրավոր քաղաքացիներ, որոնց թվում հիմնականում կանայք ու երեխաներ են, լքում են Ուկրաինայի մայրաքաղաքը։ Կադրերում երևում են բենզալցակայաններում և գազալցակայաններում առաջացած հերթերը, մարդկանց կուտակումներ կան նաև բանկոմատների մոտ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։