Հայտնի է, թե երբ տեղի կունենա ՀՀ նախագահի ընտրությունը

ԱԺ խորհրդի հաստատմանը ներկայացված օրակարգում Հանրապետության նախագահի ընտրությունը նիստի 15-րդ հարցն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահի ընտրության հարցն ԱԺ–ում կքննարկվի 2022 թվականի մարտի 1-ին գումարվող հերթական քառօրյա նիստերի ընթացքում։
Հարցը քառօրյայի օրակարգում ընդգրկելու նախագիծն արդեն ներառվել է ԱԺ խորհրդի` փետրվարի 28-ին նախանշված նիստում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով, սակայն, ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա ոչ թե հենց մարտի 1-ին, այլ 2-ին կամ 3-ին։
ԱԺ խորհրդի հաստատմանը ներկայացված օրակարգում Հանրապետության նախագահի ընտրությունը նիստի 15-րդ հարցն է։
Հիշեցնենք` ՀՀ նախագահի պաշտոնում ներկայացված միակ թեկնածուն իշխող քաղաքական ուժի կողմից առաջադրված ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանն է:
Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Փետրվարի 1-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: