ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Երևանի Արշակունյաց պողոտայում` «Երևան մոլ» առևտրի կենտրոնի դիմաց, փետրվարի 24-ին, ժամը 09։10-ի սահմաններում ճանապարհատրանսպորտային պատահար է եղել։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ` բախվել են «Mazda 3», «ՎԱԶ 21144» մակնիշի ավտոմեքենաները և թիվ 47 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։
Վթարի հետևանքով 3 մարդ տեղում ստացել են առաջին բժշկական օգնություն, այնուհետև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։