ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի– Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անվտանգության խորհրդի նիստի ավարտից անմիջապես հետո հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները` հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմին։
Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի` այսօր առավոտյան սկսած ռազմական գործողությունը Ուկրաինայի դեմ։ Զրույցից այլ մանրամասներ այս պահին չեն հայտնում։
Նշենք` Անկարայում Էրդողանի գլխավորությամբ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված հրավիրվել էր Անվտանգության խորհրդի նիստ։ Նիստից հետո սպասվում է Էրդողանի հայտարարությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։