ԵՄ առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր միջոցներ կիրառելու հարցը

Ուրսուլա ֆոն դեր Լյայեն. Արխիվային լուսանկար
ԵԱՀԿ նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն կոչ է արել ՌԴ–ին դադարեցնել ռազմական գործողությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Եվրամիությունը Ռուսաստանին հորդորում է անհապաղ դադարեցնել Ուկրաինայում մարտական գործողություններն ու դուրս բերել զորքը, ասվում է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի համատեղ հայտարարության մեջ։
Փաստաթղթի համաձայն` «ուժի նման կիրառում չպետք է տեղի ունենա 21-րդ դարում»։
ՆԱՏՕ-ի երկրները միասնական են Ռուսաստանին ուղղված պատասխանի հարցում. Բլինկեն
Նշվում է, որ ԵՄ–ի առաջնորդները Ուկրաինայի նկատմամբ գործողություններ սկսելուց հետո կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը։
«Միշելը Եվրախորհրդի հրատապ արտահերթ հանդիպում է հրավիրել։ ԵՄ առաջնորդներն այսօր կքննարկեն ճգնաժամն ու սահմանափակման ապագա միջոցները, որոնք Ռուսաստանի համար ծանր հետևանքներ են ունենալու», – ասվում է փաստաթղթի մեջ։
Այս գործողությունները ձեռնարկվելու են անդրաատլանտյան գործընկերների հետ համակարգմամբ ։
ԵԱՀԿ նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն կոչ է արել ՌԴ–ին դադարեցնել ռազմական գործողությունները։
«Ես վճռականորեն դատապարտում եմ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունները։ Դա ոչ միայն ԵԱՀԿ սկզբունքների լուրջ խախտում է, այլ որն ավելի կարևոր է` միլիոնավոր մարդկանց կյանքեր լուրջ վտանգի են ենթարկվում։ Կոչ եմ անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և վերադառնալ դիվանագիտությանը», – Twitter–ի իր էջում գրել է Ռաուն։
Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։