Չեխիան ՌԴ քաղաքացիներին վիզաներ չի տրամադրի. կփակվեն նաև հյուպատոսությունները

Չեխիայի դեսպանատունը Ռուսաստանում
Չեխիան խորհրդակցությունների համար հետ է կանչում Ռուսաստանում և Բելառուսում իր դեսպաններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Չեխիան կդադարեցնի վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին, բացառությամբ հումանիտար դեպքերի, երկրի Անվտանգության խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Պետր Ֆիալան։
Վարչապետի խոսքով՝ նախարարների կաբինետը նաև որոշել է չեղյալ համարել Չեխիայի Կարլովի Վարիում (երկրի արևմուտքում) և Բռնոյում (հարավ-արևելք) ՌԴ գլխավոր հյուպատոսությունների գործունեության թույլտվությունը։ Դրանց ռուսաստանցի աշխատակիցները պետք է հեռանան երկրից:
Միաժամանակ վարչապետն ասել է, նախարարների կաբինետը որոշել է ժամանակավորապես դադարեցնել Չեխիայի գլխավոր հյուպատոսության գործունեությունը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ և Եկատերինբուրգ քաղաքներում։
Պրահայի և Մոսկվայի հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ Չեխիան մեղադրեց ռուսական հետախուզական ծառայություններին 2021 թվականի ապրիլի կեսերին Վրբետիցայի ռազմական պահեստներում տեղի ունեցած պայթյունի մեջ և Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակիցների արտաքսեց երկրից` նրանց անվանելով ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ։
Ի պատասխան` Մոսկվան «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել 20 չեխ դիվանագետների՝ հայտարարելով, որ պայթյունի մեղադրանքներն անհեթեթ են, անհիմն և մտացածին:
Մենք չենք ընդունում և մերժում ենք Ռուսաստանի գործողությունը. Էրդողան
Կրեմլը նշել էր, որ Չեխիայի չհիմնավորված մեղադրանքները Ռուսաստանի հասցեին ծայրահեղ վնաս են հասցրել երկու երկրների հարաբերություններին, ինչպես նաև նշել էր, որ այդ մեղադրանքները Մոսկվայի դեմ Արևմուտքի լայնածավալ արշավի մի մասն են։
Հիշեցնենք` Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։