Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ

Արմեն Գյոզալյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը` հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը։
«Արմեն Գյոզալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից»,-ասված է հրամանագրում։