ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի հետ բանակցային գործընթացից. Զախարովա

Մարիա Զախարովա. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է, թե ինչպես է Վաշինգտոնը խզել երկխոսությունը Մոսկվայի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Ռուս դիվանագետները փետրվարի 23-ին հանդիպում էին ծրագրել ամերիկացի գործընկերների հետ, ինչի մասին երկու կողմերը նախապես պայմանավորվել էին: Սակայն Ռուսաստանի պատվիրակության՝ Ժնև մեկնելուց մի քանի ժամ առաջ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ դադարեցնում են բանակցությունները:
Տեղեկությունը RT-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետն ասել է, որ Բլինկենը հայտարարել է, որ ինքը «չի ուզում մասնակցել Ռուսաստանի հետ բանակցային գործընթացին»։

«Ուստի, երբ այսօր ՆԱՏՕ-ում ասում են, թե Ռուսաստանն ինքն է դուրս եկել բանակցային գործընթացից, դա սուտ է», — ասել է դիվանագետը:

Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։