«Շնորհակալություն թուրքերին, որ սովորեցրին ոչ ասել». Սերբիայի խորհրդարանի խոսնակ

Արդյո՞ք պաշտոնական Բելգրադը կպաշտպանի Ուկրաինային։ Սերբիայի խորհրդարանի խոսնակը տվել է բոլոր հարցերի պատասխանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի Sputnik. Սերբիան եղբայրասպան պատերազմի չի մասնակցի, չի միջամտի ուկրաինական ճգնաժամի շուրջ ծավալվող գործընթացներին։ Երեկ նախընտրական հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարել է Սերբիայի ժողովրդական սկուպշչինայի խոսնակ, սոցիալիստական կուսակցության առաջնորդ Իվիցա Դաչիչը։ Ըստ նրա` Սերբիան պաշտպանելու է սեփական շահերը, հայտնում է politika.rs–ն։

«Մենք ուզում ենք պահպանել խաղաղությունը, դա հեշտ չէ, տեսեք` որքան հեշտությամբ են ռուսների և ուկրաինացիների նման եղբայրական երկու ժողովուրդներ գժտվում երրորդ անձանց շահերի պատճառով», – ասել է Դաչիչը։

Նա նշել է, որ Սերբիան չի անի ոչինչ, ինչը կարող է վնասել Ռուսաստանի և Չինաստանի հետ իր հարաբերություններին։ Նրա խոսքով` դա պետության և ժողովրդի շահերից է բխում։
«Կողքից ոչ մի ճնշում մեզ չի ստիպի դա անել», – ասել է Դաչիչը։
Նա չի նկատել, որ որևէ մեկը «դառնակսկիծ լաց լինի» Սերբիայի կազմից Կոսովոյի դուրս գալու առիթով, երբ ագրեսիա իրականացվեց Հարավսլավիայի դեմ։
Պատժամիջոցները կվերաբերեն ՌԴ–ի սուվերեն պարտքին, ռուսական էլիտային և բանկերին. Բայդեն
Դաչիչը հռետորական հարցադրում է արել` ինչո՞ւ են հիմա խնդրում Սերբիային հայտարարել իր մասին և բռնել որևէ մեկի կողմը։

«Որպես ազգ` մենք միշտ համարձակ ենք եղել «ոչ» ասելու համար։ Շնորհակալություն թուրքերին, որ սովորեցրին մեզ «ոչ» ասել», – նշել է Դաչիչը։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն և ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու նպատակով Սերբիայի վրա ճնշում գործադրելու մասին։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ սերբերի 85%–ը, ինչ էլ լինի, պաշտպանելու են Ռուսաստանը։