Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ղազախստան

Նուր-Սուլթանում կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ղազախստան՝ մասնակցելու Նուր-Սուլթանում նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ կառավարությունից։
Հավելենք, որ նիստը տեղի կունենա փետրվարի 25-ին։