Հրդեհ Փարպի գյուղում. 200 պտղատու ծառ է ջերմահարվել

Հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 17:08-ին, իսկ արդեն 18։54-ին այն մարված է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Փարպի գյուղին պատկանող հանդամասում, որի հետևանքով մոտ 200 պտղատու ծառ է ջերմահարվել, տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 17:08-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:44-ին, մարվել՝ 18։54-ին։ Բացի ջերմահարված 200 պղտաղու ծառերից, այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։