Հյութերի որ տեսակներն են դանդաղեցնում ծերացումը

Հյութ. Արխիվային լուսանկար
Քչերի գիտեն, որ տանը պատրաստված բնական հյութը կօգնի երիտասարդ մնալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik․ Հայտնի սննդաբան Լորա Բուրակը առաջարկում է ծերացման դեմ պայքարել տանը պատրաստած հատուկ հյութով։ Ինչպես հայտնում է «Eat This, Not That!»-ը, սննդաբանն առաջարկում է հյութի մեջ ավելացնել կանաչի ու բանջարեղեն՝ սպանախ, կաղամբ և վարունգ։

«Այս բաղադրիչները պարունակում են հակաօքսիդանտներ, A և C վիտամիններ, որոնք նպաստում են կոլագենի արտադրությանը։ Այն օգնում է պահպանել մազերի ու եղունգների առողջությունն ու ամրությունը»,-ասում է մասնագետը։

Հյութին կաղամբ ավելացնելը, ըստ սննդաբանի, կօգնի բարելավել սրտի առողջությունը, իսկ սպանախը կօգնի նվազեցնել արյան ճնշումը:
Սննդաբանը սակայն շեշտում է, որ նշված հյութը լավ տարբերակ է միայն նրանց համար, որոնք ծանրաբեռնված գրաֆիկ ունեն և չեն կարող իրենց թույլ տալ թարմ աղցաններ պատրաստել։ Նրանք կարող են հյութն իրենց հետ վերցնել։
Բայց նրանց, ովքեր տանն են ու ժամանակ ունեն, սննդաբանը խորհուրդ է տալիս ոչ թե հյութ պատրաստել, այլ ուտել նշված բանջարեղենները, նաև ամբողջական մրգերը։
Իսկ եթե չկա ժամանակ, ապա նշված բնական հյութն օրվա ընթացքում կապահովի բավարար քանակությամբ վիտամիններով։
Ո՞րն է տարիքի հետ հիշողության վատթարացման պատճառը. գիտնականների բացահայտումը