ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայաստանը միանում է «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» ԱՊՀ համաձայնագրին։
Որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում։
Ըստ գործադրի` համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը հնարավորություն կընձեռի ՀՀ զինված ուժերի կարիքների համար օգտագործել ռազմական նշանակության կապի ժամանակացանկից տեսակները, արբանյակային կապի համակարգերը։
«Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը միջկառավարական մակարդակով ստորագրվել է 2018թ. –ի հունիսի 6-ին ՌԴ Կզըլ քաղաքում կայացած ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի ընթացքում: ՀՀ այդ ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Համաձայնագիրն ինչ–ինչ պատճառով չէր ստորագրել։