ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. N զորամիավորումում այսօր հայտարարվել է ուսումնական տագնապ, տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության աստիճանի, զինծառայողները համապատասխան հանդերձանքով և սպառազինությամբ դուրս են եկել մշտական տեղակայման վայրից, երթով շարժվել նախորոշված շրջաններ։ Զինծառայողները զբաղեցրել են նպաստավոր դիրքեր՝ հաջողությամբ կատարելով առաջադրված խնդիրները։
Մեկ այլ զորամիավորման զորամասերում էլ անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ։ Բացազատված ուսումնական կետերի ղեկավարները զինծառայողներին ներկայացրել են զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի, կապի միջոցների կիրառման և առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները։