ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն այցելել է Սյունիքի մարզի «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ը և ծանոթացել արտադրական պրոցեսին, հետևել պոչամբարների վիճակին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն այցելել է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (22 փետրվարի, 2022թ). Սյունիք
Հարությունյանը ծանոթացել է նաև ջրի փակ շրջանառու համակարգին, որը ներդրվել է 2021 թ–ի ամռանը։ Ներկայում ջրի շրջանառությունն իրականացվում է ամբողջությամբ փակ համակարգով, որը գրեթե բացառում է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը, այդ թվում՝ տեխնիկական ջրերի հոսքը դեպի Արաքս գետ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն այցելել է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (22 փետրվարի, 2022թ). Սյունիք
Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող փոխնախարարը այցելել է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ։ Հարությունյանը կոմբինատի տարածքում ծանոթացել է արտադրական պրոցեսին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն այցելել է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (22 փետրվարի, 2022թ). Սյունիք
Այցի շրջանակներում նախարարի տեղակալին են ներկայացվել նաև ընկերության զարգացման հնարավորությունները և պլանները։