Թիրախների խոցում, հաստիքային զենքի կիրառում. ՊՆ զորամասում կրակային վարժանք է անցկացվել

Պարապմունքների ընթացքում զինվորները բարելավել են իրենց գիտելիքները` կատարելով վերադաս հրամանատարության հրահանգները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասում փետրվարի 21-ին և 22-ին կրակային պաատրաստության վարժանքներ են անցկացվել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Անձնակազմը երթով դուրս է եկել մշտական տեղակայման վայրից և, ստանալով վերադաս հրամանատարության հրահանգները, անցել կրակային առաջադրանքների կատարմանը։
Կրակային պաատրաստության վարժանք
Նշվում է, որ վարժանքների ընթացքում զինծառայողները կատարելագործել են կրակային պատրաստության մակարդակը, հաստիքային զենքերի կիրառման և թիրախների խոցման հմտությունները։