Սա Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման նոր փուլ է. Պուտինը` Ալիևին

Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Հռչակագրում, որը կստորագրվի այսօր, ավելի քան 40 կետ կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Այսօր Ադրբեջանի հետ Ռուսաստանի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր կստորագրվի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը բնութագրել է դա որպես Բաքվի հետ հարաբերությունների զարգացման նոր փուլ։

«Այսօր դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր կստորագրենք, դա հարաբերությունների զարգացման նոր փուլ է», - ասել է Պուտինը:

Իլհամ Ալին իր հերթին հայտարարել է, որ ՌԴ-ի հետ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրումը միանշանակ շատ դրական նշանակություն կունենա:
«Հռչակագրում մոտ 40 կետ կա, այն փոխգործակցության լայն ասպեկտներ է ընդգրկում», - պարզաբանել է Ալիևը:
Պուտինն ու Ալիևը հանդիպման ժամանակ խոսել են Արցախյան խնդրի մասին
Ադրբեջանի նախագահը փետրվարի 21-ին պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանել։ Կրեմլում հայտնել են, որ երկու երկրների ղեկավարները մտադիր են դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր ստորագրել, քննարկել տնտեսական ու քաղաքական համագործակցության հարցերն ու Արցախի վերաբերյալ Երևանի, Բաքվի ու Մոսկվայի միջև համաձայնագրերի իրագործումը: