Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը

Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի և Ադրբեջանի փոխգործակցությունը նոր մակարդակի է դուրս եկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են խորացնել ռազմական համագործակցությունը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ստորագրած դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրում։
Փոխգործակցությունը ՌԴ–ի և Ադրբեջանի ԶՈւ–ների միջև ներառելու է օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացում, ինչպես նաև երկկողմանի ռազմական համագործակցության այլ ուղղությունների զարգացում։
Հռչակագիրը նախատեսում է փոխգործակցություն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրելու հարցերում, ինչպես նաև տվյալ ոլորտի այլ ուղղություններով։ Ալիևը, հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը ապագայի համար հսկայական հեռանկարներ է բացում։ Նրա խոսքով` այն դրական նշանակություն կունենա Ռուսաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության համար։
Հռչակագրի տեքստին կարելի է ծանոթանալ այստեղ։
Փորձագետները կարծում են, որ փաստաթուղթը պետք է դիտարկել Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի համատեքստում, այլ ոչ թե ուղղված երրորդ կողմի դեմ։
Սա Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման նոր փուլ է. Պուտինը` Ալիևին