Ռուսաստանն այսօրվանից դիվանագիտական կապեր է հաստատում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ

Ռուսաստանի արտգործնախարարությունը հրապարակել է նախագահ Պուտինի համապատասխան հրամանագրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Այսօրվանից Մոսկվան դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների հետ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սույն թվականի փետրվարի 21 - ի №71 հրամանագրի համաձայն՝ այսօր՝ 2022 թվականի փետրվարի 22-ին, Ռուսաստանի ԱԳՆ-ի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ԱԳՆ-ի, ինչպես նաև Ռուսաստանի ԱԳՆ-ի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ԱԳՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեսպանատների մակարդակով»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։
Ռուսաստանն Ուկրաինայից տարհանում է դեսպանատան անձնակազմին. ՌԴ ԱԳՆ
Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։
Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։