Ռուսաստանի նախագահը ԵՄ պատժամիջոցների ցանկում չկա. Բորել

ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավար Ժոզեպ Բորելն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է ներկայացնել պատժամիջոցների նախագիծը սահմանափակող միջոցները հաստատելու իրավասություն ունեցող ԵՄ խորհրդի քննարկմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵՄ պատժամիջոցների ցանկում չկա։ Փարիզում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Արևմուտքին հիմքեր պետք չեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար․ ՌԴ ԱԳՆ
ԴԺՀ–ի և ԼԺՀ–ի անկախության ճանաչման հետ կապված պատժամիջոցների մասին որոշումը կայացվել է այսօր։

«Պուտինը պատժամիջոցների ցանկում ներառված չէ», – ասել էնա։

ԴԺՀ–ի և ԼԺՀ–ի ճանաչումը ԵՄ–ն անվանել է «միջազգային իրավունքի և Մինսկի համաձայնագրերի աղաղակող խախտում» և խոստացել արձագանքել։
Բորելը հայտնել է, որ ԵՄ–ն պատժամիջոցներ է կիրառում Պեդումայի 351 պատգամավորի, ինչպես նաև 27 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։
Նա հայտարարել է նաև, որ ԵՄ ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են սահմանափակել տեղական շուկային Ռուսաստանի կապիտալի հասանելիությունը, միևնույն ժամանակ ԵՄ–ն պատրաստ է շարունակելու երկխոսությունը Ռուսաստանի հետ, բայց «ոչ ռազմական սպառնալիքի պայմաններում»։
Ռուսաստանն Ուկրաինայից տարհանում է դեսպանատան անձնակազմին. ՌԴ ԱԳՆ
Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել է, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարել են քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրերն են ստորագրել, ապա դիմել են ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին: Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։ Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։