Պեկինը մտահոգված է Ուկրաինայում տիրող իրավիճակով

Չինաստանի արտգործնախարար Վան Ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Պեկինը մտահոգված է ուկրաինական զարգացումներով։ Այսօր` փետրվարի 22-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցում ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։
«Չինական կողմը մտահոգված է Ուկրաինայում իրավիճակի սրմամբ»,- Չինաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, ասել է Վան Ին։
ԱԳՆ–ի հայտարարության մեջ նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել երեքշաբթի օրը ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Բացի Ուկրաինայից, կողմերը քննարկել են նաև Կորեական թերակղզու միջուկային հարցը։
Ինչպես խուսափել պատերազմից. Նեբենզյան՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի գործընկերներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստից հետո ուղերձով դիմել Է ՌԴ քաղաքացիներին, հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում որոշում ընդունել անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, քանի որ նրանք, ովքեր ընտրել են արյունահեղության, բռնության և անօրինականության ուղին, չեն ճանաչել և չեն ճանաչում Դոնբասի հակամարտության որևէ այլ լուծում, բացի ռազմականից:
Դրանից անմիջապես հետո նախագահը Կրեմլում ստորագրել է հրամանագրեր՝ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին, ինչպես նաև օգնության պայմանագրեր: