ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչումը կոչված է կանգնեցնելու սպանդը Դոնբասում. Պետդումայի խոսնակ

Վյաչեսլավ Վոլոդին
Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ Մոսկվան երկար ժամանակ Կիևից պահանջել է Մինսկի պայմանավորվածությունների կատարումը: Մինչդեռ Կիևը ջնջել է դրանք՝ սկսելով ռմբակոծել Դոնբասի խաղաղ քաղաքացիներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի կողմի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումն ու նրանց հետ պայմանագրերի վավերացումը պետք է դադարեցնեն բնակչության, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների սպանդը։ Այդ մասին իր Telegram-ալիքում հայտնել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստից հետո ուղերձով դիմել Է ՌԴ քաղաքացիներին, հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում որոշում ընդունել անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը։ Դրանից անմիջապես հետո նախագահը Կրեմլում ստորագրել է հրամանագրեր՝ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին, ինչպես նաև օգնության պայմանագրեր:
«Մի իրավիճակում, երբ մենք հումանիտար աղետի առաջ ենք կանգնած, տեսնում ենք, թե ինչպես տասնյակ հազարավոր փախստականներ, կանայք, երեխաներ ստիպված են լքել իրենց տները, միակ ելքը այդ որոշումն ընդունելն է»,-նշել է Վոլոդինը։
Ինչպես նշել ռուս քաղաքական գործիչը, Մոսկվան երկար ժամանակ Կիևից պահանջել է Մինսկի պայմանավորվածությունների կատարումը: Մինչդեռ Կիևը ջնջել է դրանք՝ սկսելով ռմբակոծել Դոնբասի խաղաղ քաղաքացիներին, կարծում է Վոլոդինը։
Նա նշում է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է, որպեսզի այդ հակամարտությունը շարունակական բնույթ կրի, իսկ եվրոպական երկրները, ցավոք, ի վիճակի չեն եղել ազդել այդ գործընթացների վրա։
«Ինչ վերաբերում է ոչ բարեկամական որոշումներին ու պատժամիջոցներին։ Դրանք ցանկացած դեպքում ընդունվելու են։ Ճիշտ այնպես, ինչպես ընդունվումէին նախկինում՝ առանց որևէ պատճառի և անգամ առիթի։ Միացյալ Նահանգներին և նրանց սատելիտ-դաշնակիցներին ուժեղ Ռուսաստան պետք չէ, և նրանք ամեն ինչ կանեն մեր երկրի զարգացումն արգելակելու համար»,-նշել է ՌԴ Պետդումայի խոսնակը։
Արցախի նախագահը ողջունել է ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստից հետո ուղերձով դիմել Է ՌԴ քաղաքացիներին, հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում որոշում ընդունել անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, քանի որ նրանք, ովքեր ընտրել են արյունահեղության, բռնության և անօրինականության ուղին, չեն ճանաչել և չեն ճանաչում Դոնբասի հակամարտության որևէ այլ լուծում, բացի ռազմականից: